14.10.2024
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է
prev Նախորդ նորություն

Շարմազանով. Ստատուս քվոն պետք է փոխվի, բայց անհրաժեշտ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Վարշավայում ՀՀ նախագահը հնչեցրեց մի շարք ուղերձներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ Հայաստանը բացառապես խաղաղության կողմնակիցն է, երկարաժամկետ խաղաղության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն են, և մենք մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»,- նշեց նա:

Շարմազանովը մատնանշեց, որ երկրի ղեկավարը, նախ, անդրադարձել է Ադրբեջանի փորձերին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ղարաբաղյան հակամարտության քննարկման հարթակ վերածելու և հայտարարել, որ Ադբեջանի ցանկացած փորձ հիմնախնդրի քննարկումը տեղափոխել այլ հարթակներ ընդունելի չէ և հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին: Այնուհետ անդրադարձել Ալիևի ռեժիմի կողմից անընդհատ հնչող հայտարարություններին՝ ստատուս քվոի փոփոխման մասով:

«Սերժ Սարգսյանը հրապարակային նշեց, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն, բայց հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, քանի որ հենց ինքն է մերժում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ստատուս քվոն պետք է փոխվի, բայց անհրաժեշտ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Տարածքների զիջում երբեք ընդունելի չի լինի հայկական կողմի համար»,- նշեց Շարմազանովը:
Հակառակորդը արձակել է անկանոն բնույթի կրակոցներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ