21.04.2025
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Հայաստանում հոկտեմբերի 12-ին կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 521 մարդ։ Արձանագրվել է մահվան 28 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 231 է:


Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:


 

Քաղաքացին Արթիկում դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար