ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին «ստուգել ժամերը», որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Մինսկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Սա առաջնորդների չորրորդ անհատական հանդիպումն է ընթացիկ տարում։
«Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք գտնվում հեռախոսով, իհարկե, անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցնում ցանկալի արդյունքի հասնելու համար։ Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի։ Մենք կխոսենք ֆորմալ և ոչ ֆորմալ մթնոլորտում, ճաշենք միասին, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին։ Շուտով մենք ունենք ԱՊՀ գագաթաժողով։ Ես կցանկանայի ձեզ հետ ստուգել ժամերն այդ ուղղությամբ, եւ, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ։ Այդ թվում՝ տարածաշրջանի խնդիրների կարգավորումն այսօր և երկարաժամկետ հեռանկարում», - ասել է Պուտինը Փաշինյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումները, որոնք, նրա գնահատմամբ, վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի մասին:
«Սա մեր չորրորդ հանդիպումն է այս տարի։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Մոսկվա այցելելու հրավերի համար։ Հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի եւ մեր դաշնակցային ռազմավարական հարաբերությունների կարեւորության փոխադարձ ըմբռնման մասին», - հայտարարել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները՝ ասելով, որ շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախ հանդիպեն և ստուգեն այն ժամերը, երբ տարածաշրջանում դինամիկ գործընթացներ են տեղի ունենում և չի կարելի խոսել իրավիճակի կայունացման մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, եւ հակամարտության լուծումը անվտանգության ապահովման մեջ է։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանը առանցքային դեր է խաղում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, և ես շատ ուրախ եմ ձեզ հետ քննարկելու այս ամբողջ օրակարգը», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։