24.11.2024
ՀՀ ԱԺ-ն դարձել է ԱՄՆ ՆՊ Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր
prev Նախորդ նորություն

Ծախսերը հոգում է ավիաընկերությունը. "Արմենիա"-ն պարզաբանել է Մոսկվայի չվերթի չեղարկումը

Այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով "Արմենիա" ավիաընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է.


"Նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով: Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:

110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է "Արմենիա" ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:
86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս: 15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը, 29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:

Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն":