24.11.2024
Ռուբեն Ռուբինյանն ու Սերգեյ Կոպիրկինը կարորել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ-ն դարձել է ԱՄՆ ՆՊ Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը:


Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 2020 թվականից: Խորհրդարանի հետ համագործակցությունը հիմնված է օրենսդրական վերահսկողության մեխանիզմների, հիմնարար հաղորդակցության ուժեղացման եւ օրենսդիր մարմնում գենդերային ներկայացվածության ընդլայնման վրա: Թեեւ պաշտոնական գործակցություն ձեւավորվել է 2020-ին, կառույցը խորհրդարանականների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում է դեռեւս 2019-ից՝ իրականացնելով ներգնա եւ տարածաշրջանային փոխանակման ծրագրեր:

Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: