25.11.2024
Հայաստան կժամանի ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը 2 ամսվա աշխատանքի ընթացքում ներկայացրել է ընդամենը 2 օրինագիծ. Թունյան

Ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքի երկու ամսվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է ընդամենը 2 օրինագիծ, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունը, երկրորդը՝ «Պատիվ ունեմ»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։


Նրա խոսքով՝ ներկայումս շատ լրագրողներ քննադատում են 8-րդ գումարման խորհրդարանին՝ մատնանշելով քննարկվող օրինագծերի աննշան քանակը եւ դրա հիման վրա պնդելով, որ պրոֆիլային հանձնաժողովները պարապուրդի մեջ են:


Պատգամավորը հիշեցրեց, որ նոր գումարման խորհրդարանի ձևավորումից հետո մինչ այդ շրջանառության մեջ դրված բոլոր օրինագծերը պետք է համապատասխան ընթացակարգեր անցնեն, իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Թունյանն ընդգծել է, որ ներկայումս քննարկման իրենց հերթին սպասում են 48 օրինագիծ, որոնցից 1–ը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Պատիվ ունեմ», 4-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», մնացածը՝ կառավարությունը:


«Ուզում եմ ասել, որ ընդդիմությունը, որը յուրաքանչյուր հնարավորության մասին խոսում են երկիրը պատուհասած դժբախտությունների ու խնդիրների մասին, ներկայացրել են ընդամենը 2 օրինագծին», - հայտարարել է պատգամավորը: