24.11.2024
Միրզոյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի հետ տարաձայնությունները խոչընդոտ չեն. Վրաստանը համաձայն է մասնակցել «3 + 3» ձևաչափին

Վրաստանը պետք է ներկայացված լինի "3+3" նոր բանակցային ձեւաչափով, չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում։


"Իհարկե, այն պայմաններում, երբ որևէ առաջընթաց չկա ապաօկուպացիայի (Աբխազիայի և Հարավային Օսիայի) ուղղությամբ, շատ դժվար է նստել նման ձևաչափով ("3+3" - խմբ.) և քննարկել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծեր։ Սակայն ես ուզում եմ հասարակությանը հայտնել նման դիրքորոշման մասին: Նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում մենք պետք է գոնե ինչ-որ ձևով ներկայացված լինենք", - ասաց նա։