27.11.2024
Վարշավայում Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Առկա՞ է արդյոք խուսանավելու դաշտ

Ինչպես մինչ այդ հայտնվում էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սերժ Սարգսյանը մասնակցում է որպես մի երկրի նախագահ, որը մասնակցում է ԱՖղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը:

ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն իրականացվում է 2005թ.-ին ստորագրված անհատական գործընկերության շրջանակներում(Individual Partnership Action Plan — IPAP): Ժամանակին ՀՀ խաղաղապահ առաքելություններ է իրականացրել Իրաքում: Այս պահին իրականացվում է IPAP-ի թվով չորրորս ծրագիրը, որը նախատեսված է 2014-2016 ггթթ.-ի համար:

Հայաստանցի զինվորականները պարբերաբար թուրք, լիտովցի, վրացի, լեհ և ուկրաիանացի գործընկերների հետ պատրաստություն են անցնում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժարաններում:ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցությունն ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամբողջովին տեղավորվում է ՀՀ-ի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մեջ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում պատվիրակ Թևան Պողոսյանի խոսքով, ՀՀ-ի դեպքը ունիկալ է ոչ միայն այն առումով, որ նա ՀԱՊԿ-ի անդամ միակ երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղարար գործունեությանը, այլ Անդրկովկասի երկրներից միայն ՀՀ է, որ մասնակցում է ՆԱՏՕ-ի միանգամից երկու առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում:

"ՀՀ նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին դա ևս մեկ լավ հնարավորություն է բարձրաձայնել Երևանին հուզող խնդիրները՝իրավիճակը Մերձավոր Արևելքում, հայ համայնքի վիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանի ագրեսիան և այլն:Ըստ նրա, այդ հարթակն անպայման պետք է օգտագործել հայկական դիրքորոշումը համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար", - նշեց Պողոսյանը VERELQ-ի հետ զրույցում:

Անդրադառնալով Վրաստանի՝ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությանը պատգամավորը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ընդունելու Վրաստանին իր կազմ, քանի որ նա ունի չլուծված տարածքային խնդիրներ:Իրավիճակն ավելի բարդացավ այն բանից հետո, երբ ՌԴ-ը ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր հերթին կարծում է, որ ՀՀ-ի խուսանավելու հնարավորությունները գնալով նվազում են: Երևանը ՌԴ-ի ռազմա-քաղաքական դաշնակիցն է, մինչդեռ Մոսկվային ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարում: Ըստ նրա, Վարշավայի գագաթաժողովի արդյունքներով ՌԴ-ի դեմ խիստ որոշում է կայացվելու: ՆԱՏՕ-ն ՌԴ-ին իր համար լուրջ սպառնալիք կհայտարարի, իսկ Երևանին այս իրավիճակում ավելի բարդ կլինի խուսանավել ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև:

Գրիգորյանի խոսքով, ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները բարդացնող ևս մեկ փաստ կապված է ՀՀ ԱԺ-ի կողմից վավարեցված հայ-ռուսական միավորվախ ՀՕՊ-ի շուրջ համաձայնագիրն է: Նա հավելեց, որ ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթաժողովին պայմանավորված է ցանկությամբ` նվազեցնել ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի միջև հակամարտության բացասական ազդեցությունը ՀՀ-ի վրա: