27.11.2024
ՀՀ-ն ու Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Առկա՞ է արդյոք խուսանավելու դաշտ
prev Նախորդ նորություն

Սթոլթենբերգ. Քննարկե'լ ԼՂ հակամարտության բոլոր մեսիջները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Դաշինքի՝ Վարշավայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում կոչ է արել քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Սպասում եմ, որ մեր համայնքը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդիրը և բոլոր մեսիջները», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սթոլթենբերգը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումից առաջ:

«Մենք մենք պնդում ենք, որ կողմերը նվազեցնեն լարվածությունը, ձեռնպահ մնան բախումներից, շարունակեն բանակցությունները: Մենք աջակցում ենք, որ կողմերը գտնեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ ճանապարհ»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը Լեհաստանում մասնակցում է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սարգսյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: