27.11.2024
Սթոլթենբերգ. Քննարկե'լ ԼՂ հակամարտության բոլոր մեսիջները
prev Նախորդ նորություն

Ալիզադե. ԱՄՆ-ը հետաքրքրված չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ

ԱՄՆ-ը ընդհանրապես հետաքրքրված չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Եվ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համար Հայաստանը տարածաշրջանում ազդեցության գործիք է: Այդ պատճառով ինչու՞ պետք է Վաշինգտոնն այդ հարցը կարգավորի հօգուտ Ադրբեջանի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Նա նշել է, որ հակամարտության շնորհիվ ԱՄՆ-ը մտել է տարածաշրջան՝ արտահանում է ադրբեջանական նավթը: Եթե ՌԴ-ը հակամարտությունից ստանում է քաղաքական օգուտներ, ապա ԱՄՆ-ը նաև տնտեսական դիվիդենտներ: Ըստ նրա, ԱՄՆ-ի փոխարեն էլ ոչ ոք չէր ցանկանա զրկվել այդպիսի լծակից, փոխանցում է haqqin.az-ը:

Քաղաքագետը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն մեկ դեպքում, եթե Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պայմանավորվեն, առանց միջնորդների, սակայն Երևանը չունի այդքան քաղաքական կամք: Այդ պատճառով միջնորդներից ոչ մեկ չի լուծելու հակամարտությունը հօգուտ որևէ կողմի, այլ այն օգտագործելու են իրենց նպատակների համար: