27.04.2024
Նախարար. Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների լավացումը ձեռնտու է երկու կողմերին
prev Նախորդ նորություն

Վարշավայում Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Վարշավայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագագաթաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի պմբի համանախագահների հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ Վարշավայում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպմանը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակում:

Ալիեւը, ըստ այդմ, արդեն հանդիպում է ունեցել Ուորլիքի, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի եւ ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:
ՀՀ-ն ու Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Առկա՞ է արդյոք խուսանավելու դաշտ
Հաջորդ նորություն next