27.11.2024
Ժիրինովսկի. ՌԴ-ը և Թուրքիան կարող են լուծել ղարաբաղյան խնդիրը
prev Նախորդ նորություն

Նախարար. Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների լավացումը ձեռնտու է երկու կողմերին

Դեռ երեկ մարդիկ քննադատում էին Թուրքիայի կողմից Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, ու այժմ այդ նույն մարդիկ վրդովվել են հարաբերությունների կարգավորումից։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է РИА գործակալությունը։

Նրա խոսքով, միանշանակ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել սեփական շահերը, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից ճիշտ է։ «Թուրքիան ձգտում է իջեցնել հակասությունների աստիճանը եւ զարգացնել բարիդրացիական հարաբերություններ։ Հետաքրքիր է եւ այն, որ նրանք ովքեր երեկ քննադատում էին Թուրքիայի կողմից Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, այժմ վրդովվել են հարաբերությունների կարգավորումից։ Այսինքն՝ շեշտադրումը կատարվում է առավելագույնը ի վնաս Անկարայի»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների լավացումը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Բեքիր Բոզդաղը հավաստիացրել է, որ կան նաեւ դրական արձագանքեր Եգիպտոսի հետ կապերը լավացնելու հարցում։