27.11.2024
Փորձագետներ. ՆԱՏՕ-ի քաղաքականությունը՝ ՌԴ-ն զսպելն ու ահաբեկելն է
prev Նախորդ նորություն

Ժիրինովսկի. ՌԴ-ը և Թուրքիան կարող են լուծել ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական «Lider TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի ու քրդական հարցերը:

«Միավորելով առևտրային, տնտեսական և ռազմական ջանքերը Մոսկվան եւ Անկարան կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի եւ քրդական հարցերը: Թուրքիան եւ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող են հավերժ զարգացնել հարաբերությունները, քանի որ տնտեսական, առևտրային և արդյունաբերական առումներով դա միայն պլյուսների կհանգեցնի», - ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքով, Ռուսաստան ու Թուրքիան ուրպես «հյուսիս եւ հարավ» կարող են միմայնց փոխլրացնել: «Մենք պատրաստ ենք նրանցից վերցնել ամեն ինչ, ներառյալ՝ ափերն ու ծովը, ինչպես նաև տալ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հյուսիսային երկրից, որն աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»,-ասել է Ժիրինովսկին:

Այժմ ըստ նրա Ռուսաստանն ու Թուրքիան լավ հնարավորություն ունեն կարգավորելու հարաբերությունները: «Եթե այս երկու պետությունները միավորեն ջանքերը, ապա կարող են լուծել Ղարաբաղի խնդիրը, և Ադրբեջանը բավարարված կլինի», - կարծում է Ժիրինովսկին:

Հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ դա ՌԴ նախագահի որոշելիքն է: «Թող մեր նախագահը որոշի: Կարելի նաեւ է հատուկ կարգավիճակ փնտրել ԼՂ համար, որպեսզի բավարարված լինեն և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները», - ասել է Ժիրինովսկին, որ ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերն այնքան են համընկնում տարածաշրջանում, որ Անկարան Մոսկվային կարող է ավելի մոտ լինել, քան Երևանը: