14.10.2025
Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը
prev Նախորդ նորություն

Երբ Հայաստանի վարչապետը հիշեցնում է Թրամփին, թե ով է նա

Հայաստանի վարչապետը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրում էր հայտնի հռչակագիրը, ինչպես նաեւ հայտարարվում էր հայ-ամերիկյան հայտնի փոխըմբռնման հուշագրերի ստորագրման մասին, երկու ամիս անց Շարմ Էլ Շեյխում մոտենում է ԱՄՆ նախագահին ու ներկայանում՝ «պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ», ու նրան ինչ որ մաղթանքներ է հղում:


Սա «լավագույնս» բնորոշում է, թե ինչ արժեք ունի Հայաստանը օգոստոսի 8-ի այդ իրադարձության համատեքստում, եւ իրականում ինչ «արժեքով» են այն փորձում Հայաստանի հանրության վրա վաճառել իշխանությունն ու դրա զանազան ապոլոգետները:


Ամբողջ հարցն այստեղ այն է, որ հանրությանը տոտալ վաճառվող կեղծիքն ու արհհեստականությունը պարզապես երեւույթ չեն: Դրանք վտանգավոր երեւույթ են, եթե վերաբերում են հարցերի, որոնք պետության համար ունեն բախտորոշ նշանակություն:


Այստեղ է գլխավոր խնդիրը, որովհետեւ ինքնին հասկանալի է, որ ցանկացած իշխանություն էլ փորձում է առավելագույնս PR «քամել» ամեն ինչից: Բայց, ամեն ինչից «քամված» PR-ը չէ, որ պարզապես «անմեղ հատկանիշ» է եւ ընդամենը արդյունք կարող է ապահովել ներքաղաքական պայքարի մասնակից այդ կողմի՝իշխանության համար:


Երբ պետության համար բախտորոշ, ճակատագրական նշանակության հարցերում է այս կամ այն ներքաղաքական նկատառումով ծավավում կեղծիք, ծավալվում ուռճացում, հանրությունը կտրվում իրականությունից, այդ ամենը պետության շուրջ կուտակում է վտանգավոր լիցքեր ու միջավայր, որին հանրային հավաքական օրգանիզմը լինում է ոչ ադեկվատ: Ահա դա են օգոստոսի 8-ի առիթով հանրության հետ անում զանազան ապոլոգետները, ոմանք չհասկանալով, ոմանք իհարկե՝ եւ թերեւսմեծ մասը, լավ էլ հասկանալով:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Այսպիսի բանակով պարտվելը հնարավոր էր միայն ղեկավարության լիակատար տապալման դեպքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ