5.04.2025
Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուծելու. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Բարի գալուստ «Հայաստան» միջանցք. քաղաքագետ

Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում’ վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատեր՝ ծակերով լի։ Այդ  մասին հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։


«Մարդիկ դեռեւս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե "Զանգեզուրի" միջանցքի ("Զանգեզուր" բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ "Հայաստան" միջանցքի մասին է։


Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում’ վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատեր՝ ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել "միջանցք" եւ "ճանապարհ" հասկացությունները։


Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ, այսինքն այն ամենն, ինչը պետության, կամ թեկուզ պետականատիպ միջանցքի կայացման նախապայմանն է», - ասվախծ է նրա գրառման մեջ։



 

Իրանը դիմադրելու է. իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է. Փույա Հոսսեյնի
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ