24.11.2024
Առկա է հայ-իտալական բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները. Արամ Վարդևանյան

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է այսօր կառավարության նիստի այն հատվածին, որը վերաբերում է կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստմանը: Ըստ պատգամավորի որակման՝ դա խայտառակություն է.


"Չկա Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի հարկադիր, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:

Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկ, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կա՛մ վախեցնել, կա՛մ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ-որ հրամանով:


Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ",- գրել է Վարդևանյանը: