24.11.2024
Փաշինյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները. Արամ Վարդևանյան
prev Նախորդ նորություն

Երևանում մեկնարկում է Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալեն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, Երևանում Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13) տեղի կունենա Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի բացման հանդիսավոր արարողությունը։


Բիենալեն կշարունակվի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 11-ին։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Երևանում Գյոթե կենտրոնի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցության շնորհիվ։