19.04.2025
Սյունիքի մարզպետի՝ հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։


Հանդիպմանը քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:


«Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։


Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար