18.02.2026
Հակառակորդը ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Մելքումյան. Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ

Ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է: Այս մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտել է, որ Ալիևի իշխանությունն իրականացրել է անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում:

«Ազերիների կողմից հակամարդկային գործողություններ են իրականացվել մահացած մարդկանց դիակների նկատմամբ՝ կտրելով գլուխներ, մարմնի առանձին հատվածներ: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև ողջ մարդկանց նկատմամբ: արձագանքել այդ փաստերին ուղղակի անհնար է: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է իմանան և հստակ գնահատական տան կատարվածին»,-հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Մելքումյանն ընդգծել է, որ այստեղ անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նախ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ներդրնի հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմներ և դրանից բխող պատասխանատվություն, իսկ որ ամենակարևորն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
«Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»,- շեշտել է հայ պատվիրակը:

Իշխանությունը խոստովանում է՝ ՀՀ քաղաքացիները Սահմանադրությունը չեն համարում իրենցը
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան