25.11.2024
Դարիալի կիրճում մեքենաների  24-ժամյա երթևեկությունը  վերականգնելու համար կպահանջվի հինգ օր
prev Նախորդ նորություն

Հակառակորդը ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: