21.04.2025
ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ
prev Նախորդ նորություն

Դարիալի կիրճում մեքենաների 24-ժամյա երթևեկությունը վերականգնելու համար կպահանջվի հինգ օր

Վրացական կողմը ջանքեր է գործադրում Դարիալի կիրճում մեքենաների 24-ժամյա երթևեկությունը վերականգնելու համար, որի համար նախնական տվյալներով կպահանջվի հինգ օր: Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են Դարիալի կիրճում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի և այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը նշեց, որ հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետի հետ տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել վրաց իր գործընկերոջը`Դարիալի կիրճում իրականացվող լայնածավալ աշխատանքի, և հատկապես` հեղեղի հետևանքով ստեղծված դժվարությունների հարցում ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար:


Հակառակորդը ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար