22.11.2024
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական ստվերային սիրախաղի համար.Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Սյունիքում միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի. պատգամավոր

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում, կամ գործում են խիստ խափանումներով։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարկված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը։

Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի",- գրել է պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին երկու քաղաքացի անհետացել էին Սյունիքում: Ավելի ուշ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: