23.11.2024
Իրանից Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարի. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Զոհված զինվորների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է պատերազմում զոհված մեր հերոսների ծնողների հետ:


"Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, զոհված զինվորների հարազատները հատուկ վերապատրաստում են անցել և որպես հավասար խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ։

Շնորհակալ եմ մեր մայրերին ու քույրերին, որ կարողացել են ուժ գտնել իրենց մեջ և որոշել են օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին",- գրել է Մարությանը Facebook-ի իր էջում: