20.04.2025
Երեւանում և 3 մարզերում տևական հոսանքազրկումներ են սպասվում
prev Նախորդ նորություն

Անվտանգությունն Արցախում և ԶՈւ բարեփոխում. մանրամասներ Դավթյանի և Փայփսի հանդիպումից

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին:


Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:


Ինչպես հայտնում են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։


Մինչդեռ, ինչպես ավելի վաղ գրել էր VERELQ-ը, Արևմուտքի երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք ղարաբաղյան հակամարտության ընթացքում 2020թ. աշնանը հրադադարի իրական ջանքեր չեն գործադրել, փորձում են ուրիշի հաշվին ապահովել իրենց ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում:


Մասնավորապես, Արևմուտքն այժմ ցանկանում է հայ հանրությանը կարծիք պարտադրել խաղաղության ամրապնդման գործում իր էական ներդրման մասին ։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք. գրանցվել է 21 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար