20.04.2025
Անվտանգությունն Արցախում և ԶՈւ բարեփոխում. մանրամասներ Դավթյանի և Փայփսի հանդիպումից
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք. գրանցվել է 21 մահ

Հայաստանում սեպտեմբերի 15-ին կատարվել է 6 049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 506 մարդ։ Արձանագրվել է մահվան 19 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 183 է:


Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5 075-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար