19.04.2025
Ադրբեջանցիները քանդել են Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը․ «Caucasus Heritage Watch»
prev Նախորդ նորություն

Արցախի միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկն է. Բաբայան

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին և հանդես եկել ելույթով։

Նախարարն Արցախի Հանրապետության ստեղծումը համարել է ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական հանգուցալուծում, հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից և միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը եղել է և կմնա պետականաշինության և արտաքին քաղաքական հիմնարար ուղղություններից մեկը։

Նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության սուբեկտայնության պահպանման կարևորությունը և արցախապահպանությունն ու արցախակենտրոնությունը որակել որպես համայն հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներ՝ այս համատեքստում շեշտելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։


 


 

 Հաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար