24.11.2024
Պաշտպան լինենք մեր անկախությանը. նախագահի ուղերձն Անկախության հռչակագրի ընդունման առթիվ
prev Նախորդ նորություն

Հայաստանում որոշվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի թիմերի ելույթների հաջորդականությունը

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ակումբում տեղի ունեցավ վիճակահանություն, որին որոշվեց 2021 թվականի Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլին թիմերի ելույթների հաջորդականությունը: Այս մասին հայտնում է Միջազգային բանակային խաղերի մամուլի կենտրոնը:


Վիճակահանության համաձայն` մրցույթի առաջին` «Կավալեր» փուլում գրական-գեղարվեստական ​​եւ պարային պատրաստվածության առաջադրանքը կսկսի կատարել Հայաստանի պաշտպանության նախարարության թիմը: Դրանից հետո իրենց ելույթը կշարունակեն մասնակիցները Բելառուսի Հանրապետությունից: Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության թիմերն առաջադրանքները կկատարեն համապատասխանաբար երրորդը եւ չորրորդը: Հունաստանի հավաքականը կավարտի առաջին մրցութային օրվա ծրագիրը: Մրցույթի հաջորդ փուլերը կանցկացվեն թիմերի կողմից նույն հերթականությամբ:


Զինվորական անձնակազմի մասնագիտական ​​հմտությունների մրցույթին մասնակցում են 6 երկրների թիմեր՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Հունաստան, եւ առաջին անգամ մասնակցում է Կատարի հավաքականը: Յուրաքանչյուր թիմ ներկայացված է 4 զինծառայողով, այդ թվում` մեկ աղջիկ:


Մրցութային ծրագիրը կանցկացվի 8 օր: Մրցույթի ընթացքում մասնակիցներն «Էրուդիտ» կոչվող փուլում կբացահայտեն ռազմական պատմության եւ միջազգային հումանիտար իրավունքի իմացությամբ լավագույններին: Ուժի, արագության, տոկունության, ճշգրտության եւ կողմնորոշման հմտություններով կմրցեն «Մարզիկ», «Դիպուկահար» եւ «Պրոֆեսիոնալ» փուլերում: Ամենաստեղծարարներին կպարզեն «Կավալեր» գրական-գեղարվեստական ​​եւ պարային փուլում:


Բացի այդ, մշակութաժամանցային միջոցառումների ընթացքում բոլոր պատվիրակությունների համար կկազմակերպվեն մշակութային ծրագրեր եւ այցելություններ Հայաստանի պատմական տեսարժան վայրեր:


Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով հաղթողների պարգեւատրման արարողությունը: