24.11.2024
Կորոնավիրուսի բացակայության մասին տեղեկանքներ են կեղծվել. ԱԱԾ-ի բացահայտումը
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ օգոստոսի 23-ին, բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը։


Ըստ այդմ, դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։


Ավելի վաղ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել է՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։


Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):