Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մետր ճանապարհը փլուզվել է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Երեկ՝ օգոստոսի 19–ին, Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարեւանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարեւանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ վտանգ կա, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։
Կայքի փոխանցմամբ, այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։