24.11.2024
Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդում հարգեց 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում` թուրքագետ Վլադիմիր Ավատկովի մասնակցությամբ

VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը և Նորագույն պետությունների ինստիտուտը հունիսի 27-ին Երևանում կազմակերպում են կլոր սեղան-քննարկում` «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձարևելյան անկայունության գոտուց դեպի Եվրասիա` ելք ներդրումների ազատ միջանցք և դեպի երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով:

Մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային անվտանգության ապահովման հեռանկարների և հնարավորությունների վրա:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանելու են Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Քննարկման առանցքում կլինեն հետևյալ թեմաները` հայ-ռուսական համագործակցություն անվտանգության ոլորտում, տարածաշրջանի ինտեգրման հեռանկարները միասնական եվրասիական միջավայր, մերձարևելյան քաոսի ազդեցությունը տարածաշրջանի վրա և եվրասիական ինտեգրումը որպես երկաթյա վարագույր ահաբեկչության համար:

Կլոր-սեղան քննարկումը տեղի կունենա հունիսի 27-ին, ժամը 13.00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Դվին» դահլիճում (Երևան, Սայաթ-Նովա19, 2-րդ հարկ):

Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, վրացագետ Ջոնի Մելիքյանը, Eurasia Daily (EADaily) լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը և VERELQ կենտրոնի վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը: