24.11.2024
Հռոմի Պապ. Այդ ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է
prev Նախորդ նորություն

Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդում հարգեց 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, իր հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հռոմի Պապի անունից հուշակոթողին ծաղկեպսակ է դրվել, որից հետո Սրբազան քահայանապետը աղոթք ասաց։ Այնուհետ Ֆրանցիսկոս Պապը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ, որից հետո տեղի ունեցավ հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:

Հռոմի Պապը այցելեց նաև Հիշողությունների պուրակ և օրհնեց իր անունով տնկած եղևնին: Հաջորդ պահին նա արդեն գրառում կատարեց Ցեղասպանության իստիտուտի պատվո այցելուների գրքում:

Բացի այդ, Ծիծեռնակաբերում Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց ցեղասպանությունը վերապարածների մի խումբ ժառանգների, որոնց նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ լինելով այն ժամանակ օթևան են գտել պապական ամառանոցում:

Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Հռոմի Պապը, կաթողիկոսի ուղեկցությամբ, ուղևորվեց Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Գարեգին Բ աղոթակցությամբ պատարագ կմատուցի լատինական ծեսով: