17.03.2025
Սերժ Սարգսյան. Հայաստանը ձգտում է խաղաղության, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է կրակելուց
prev Նախորդ նորություն

Հռոմի Պապ. Այդ ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, օգտագործեց ցեղասպանություն եզրույթը:

Նա, մասնավորապես, հայտարարեց.

«Այդ ողբերգությունը, այդ Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականացվել է ռասայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգի ոչնչացումն էր»:

Ուշագրավն այն է, որ Պապի ելույթի նախնական տարբերակում «ցեղասպանություն» եզրույթը առկա չի եղել, եղել է միայն «եղեռն» եզրույթը, որն էլ արտաբերելուց հետո Սրբազանը նաև հայտարարեց` Ցեղասպանություն:

Այս մասին, ի դեպ, մատնանշել են նաև Հռոմի Պապի հետ Երևան ժամանած արտասահմանցի լրագրողները: Անդրադարձ է կատարել նաև Reuters գործակալությունը:



Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդում հարգեց 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր