Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 15, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: