26.11.2024
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք
prev Նախորդ նորություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակը 4316 -ն է. հաշվետվություն

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած եւս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։


Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:


Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաեւ Սփյուռքից։