24.11.2024
Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել . հայտարարություն

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաեւ Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաեւ Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:


Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:


ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,– ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թ.օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: Նշվում էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: