12.10.2024
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հիվանդների համար մոտ 40 լիտր արյուն են հանձնել
prev Նախորդ նորություն

Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է (լուսանկարներ)

Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են սարսափելի անտառային հրդեհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհեղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով, հայտնում է ermenihaber.am-ը:


Սինոփում ափերից դուրս է եկել Այանջըք շրջանում գտնվող համանուն գետակը։ Ջուրը քշել-տարել է մեքենաները, փլուզել շենքերը, իսկ տներում արգելափակված բնակիչներին դուրս են բերել փրկարար ուղղաթիռների միջոցով։


Բարթին նահանգի Ուլուս շրջանի 12 գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, բազմաթիվ էլեկտրասյուներ պարզապես շրջվել են։ Նահանգում 13 մարդ է դուրս բերվել հեղեղաջրերից ու հիվանդանոց տեղափոխվել։


Կաստամոնուի 8 շրջաններում ևս հեղեղներ են առաջացել, մի շարք բնակիչներ ջրերից փրկվելու համար բարձրացել են տների տանիքները կամ ապաստանել նկուղներում։ Բազմաթիվ տներ ու աշխատավայրեր հեղեղվել են ջրերով ու ավերվել։


Կաստամոնուի Ինեբոյ շրջանի Օզլուջե գյուղի միջով անցնող Զարբանա գետակն էլ վարարել, ողողել է ողջ գյուղը։ Բնակիչների մի մասը լքել են տները, մի մասն էլ արգելափակվել են շենքերի ներսում։


Ջրի հոսանքը մեքենաներն ու մնացած ամեն ինչ քշել-տարել է Սև ծով։ Տարածքում էլեկտրականություն ու հեռախոսակապ չկա։ Նույն վիճակն է նաև մյուս բոլոր գյուղերում, որոնք գտնվում են Զարբանա գետակի ափերին։







 


 

Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել . հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ