24.11.2024
Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հիվանդների համար մոտ 40 լիտր արյուն են հանձնել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիների համար, որոնք բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մոտ: Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի կենտրոնը։


Զինծառայողների արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր կարգով՝ ի պատասխան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն օգնություն ցուցաբերելու մասին Տեղական իշխանությունների դիմումին:


Շուրջ 100 ռուս զինծառայողներ արձագանքել են դիմումին և կամավոր հանձնել իրենց արյունը։ Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետների կողմից՝ Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժանմունքի բազայի վրա։


«Դոնորի արյունը վերցնելուց հետո գալիս է լաբորատորիա՝ ինֆեկցիոն կարգավիճակի և հեմոտրանսթիվ ինֆեկցիաների հետազոտման համար», - պատմեց արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ Գայանե Ավանեսյանը: «Պետք է ստուգել արյունը հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի առնչությամբ: Բացառելով մի շարք վարակներ եւ ստուգելով դոնորի ռեզուս գործոնը, անմիջապես եզրակացություն է տրվում ռեցիպիենտի արյան հետ համատեղելիության վերաբերյալ», - պարզաբանել է բժիշկը:


Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը պատմել է, որ ընթացակարգը սկսելուց առաջ յուրաքանչյուր զինծառայողի արյան ճնշումը չափվել է, անցկացվել է բողոքների հարցում եւ անհրաժեշտ հարցաթերթերի լրացում:


«Արյան հանձնման ընթացակարգի ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայողի տրվել է լրացուցիչ պարենային չափաբաժին՝ շոկոլադի, հյութի եւ թխվածքաբլիթի տեսքով։ Բացի այդ, զինծառայողների արյան բոլոր դոնորներին կտրամադրվի լրացուցիչ հանգստյան օր», - ամփոփեց նա։