24.11.2024
Եվգենի Սատանովսկի.Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջանի կազմ
prev Նախորդ նորություն

Նոր պատերազմը սարերի ետևում չէ. նախագահների հանդիպման արդյունքներն ըստ փորձագետների

Հայաստանը պետք է պատրաստվի նոր պատերազմի և շատ չոգևորվի նախագահների բանակցությունների արդյունքներով ընդունված հայտարարությամբ: Այդպիսի կարծիք ունի հայաստանցի քաղաքագետների մեծամասնությունը, ովքեր մեկնաբանել են ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը:

Ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով, այն, որ կողմերը պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում, կարող է գործուն մեխանիզմ լինել, եթե տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: Օրինակ, եթե դիտորդները ուղղակիորեն մատնանշեն, թե ո՞վ է խախտել հրադադարի ռեժիմը ՝ հետո ի՞նչ է լինելու: Այսինքն, ըստ Թևանյանի, ինչ իմաստ ունի ավելացնել դիտորդների թիվը, եթե միևնույն է դա չի հանգեցնի քաղաքական գնահատականների հնչեցմանը: Իսկ որ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է, Պողոսյանը չի կասկածում:

Նրա խոսքով, վերջերս կողմերից մեկը կրակ էր արձակել դիտորդների և Մինսկի խմբի համանախագների ուղղությամբ և ի՞նչ. ոչինչ:

«2014 թվականի նոյեմբերին էլ Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռը և ի՞նչ», -Թևանյանի խոսքերն է փոխանցում EADaily-ն:

Սանկտ Պետերբուրգի հանդիպման ամենամեծ բաղթողումը, ըստ Պողոսյանի, այն է, որ հայկական կողմը չի բարձրաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Նա նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը բանակցային կողմ չէ՝ հակամարտությունը չի կարող կարգավորվել:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը մեծ հույսեր չի կապում նախօրեին կայացած հանդիպման հետ: Այս պահին, ըստ նրա, կարելի է միայն արձանագրել, որ պայմանավորվածությունների մակարդակով քայլեր են ձեռնարկվում բանակցային գործընթացի վերսկսման և փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման համար: Աբրահամյանը նշել է, որ չպետք է շատ ուրախանալ, որ կողմերը այս կամ այն հարցի մասով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, քանի որ Բաքուն առաջին անգամ չէ, որ խախտում է ստանձնված պայմանավորվածություններն ու պարտականությունները:

«Մեկ բան կարելի է վստահորեն ասել, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը Վիեննայում նախագահների հանդիպման տրամաբանական շարունակությունն է, սակայն ինչին դա կհանգեցնի՝ ցույց կտա արբեջանական կողմի քայլերը»,- հավելել է քաղաքագետը:

Իսկ ահա քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ այս հանդիպման միակ դրական կողմն այն է, որ հայկական կողմը մի քիչ էլ ժամանակ շահեց խաղաղության համար և այդ հրադադարը կարող է օգտագործել զինված ուժերի արդիականացման և պաշտպանության ամրապնդման համար: Նրա խոսքով, այդ ժամանակը պետք է օգտագործվի ոչ միայն սեփական զինված ուժերի, դիրքերի ամրապնդման համար, այլ նաև ներքին թշնամիների՝ կոռուպցիայի և այլ երևույթների դեմ պայքարելու համար:
«Հակառակ պարագայում նոր պատերազմը մեզ համար կունենա ցավալի հետևանքներ»,-շեշտել է նա:

Իսկ ահա արևմտյան դիվանագետները ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավ ազդակ են համարում : Մասնավորապես, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն այսօր հայտարարել է, որ առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում: Նույն կարծիքին է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ում կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված դրական քայլեր են արվել: