10.09.2026
Նոր պատերազմը սարերի ետևում չէ. նախագահների հանդիպման արդյունքներն ըստ փորձագետների
prev Նախորդ նորություն

Վատիկան. Պապը գալիս է Երևան` հայտնելու հայ ազգին իր աջակցությունը

Սր Աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է լրագրողներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան եռօրյա այցի մասին, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը:

Ըստ Սբ Աթոռի մամուլի քարտուղարի, Պապի այցը խաղաղության ուղերձ է հայ ժողովրդին, որն այդքան տառապանք է տեսել իր պատմության ընթացքում, աջակից լինելու ցանկություն: Հայաստան Հռոմի պապի այցի առանցքային գաղափարը Լոմբարդին համարել է էկումենիզմը, ինչպես 2015-ի ապրիլին, երբ Վատիկան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սբ Պետրոսի տաճարում մատուցվեց պատարգ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ:
Սեֆիլյանը կալանավորվեց. քաղաքական հալածա՞նք, թե՞ քրեական հանցանք
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ