24.11.2024
Ուորլիք. Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար դրական քայլեր են արվել
prev Նախորդ նորություն

Եվգենի Սատանովսկի.Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջանի կազմ

Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից և դրա կազմ չի վերադառնա: Այս մասին haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ իր այցի պատճառներին, Սատանովսկին նշել է, որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնց Ադրբեջանում սեպարատիստներ են համարում, բայց Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երևամում ու Ստեփանակերտում բնակվող մարդկանց միջև:

Ըստ նրա, Բաքվի համար Ստեփանակերտի հետ ապահարզանը ծանր է, սակայն որևէ սահմանափակումներ մտցնել Ղարաբաղի ադրբեջանցիների ու հայերի միջև շփումներում անիմաստ է: Իր այցի ընթացքում նա հասկացել է նախկին ԽՍՀՄ այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

«Կարո՞ղ է արդյոք Ալիևը շարունակել ապրիլին սկսված պատերազմն: Կարող է, բայց կկարողանա՞ արդյոք նա հաղթել այդ պատերազմում . իհարկե՝ ոչ»,- ասել է Սատանովսկին:
Քաղաքագետի խոսքով, Ղարաբաղի՝ռազմական տրամաբանության և քաղաքական առումներով Ադրբեջանի մաս լինելու հարցն ամբողջությամբ փակ է: Ադրբեջանը կարող է օգտագործել ցանկացած քանակությամբ զենք ու սպանել ցանկացած քանակությամբ մարդ, սակայն դրանով ոչ մի արդյունք չի գրանցի, եթե, իհարկե, չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի իր տարածք:

«Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից ու նրա կազմ չի վերադառնա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար Բաքուն պետք է ֆիզիկապես ոչնչացնի Ղարաբաղի ողջ բնակչությանը, սակայն հարց է ծագում՝ ինչպիսի՞ հետևանքներ դա կունենա և կկարողանա՞ Ադրբեջանը դա անել: Գոյություն ունեն հարցեր, որոնք անլուծելի են և ղարաբաղյան հակամարտությունն այդ հարցերից է»,- ասել է Սատանովսկին:

Քաղաքագետի խոսքով, անգամ եթե հայկական կողմը դուրս բերի զորքերը, ապա առկա է մեկ ուղի, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմ՝ դա ղարաբաղյան հայերի ոչնչացումն է: Ըստ նրա, ռազմական իմաստով՝ դա պիռովյան հաղթանակ է, քանի որ Ադրբեջանի կորուստներն անհամատեղելի կլինեն պետության նորմալ գոյության հետ: Սատանովսկին կանխատեսել է, որ եթե իրավիճակը շարունակություն ունենա այնպես, ինչպես ապրիլյան օրերին , ապա կառաջանան լեզգինյան և թալիշյան անջատողական խնդիրները:

Նա հավելեց, որ պատերազմը զգալիորեն կթուլացնի Ադրբեջանը: