4.11.2024
Նաղդալյանն առաջարկել է զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար դրական քայլեր են արվել

Սանկտ Պետերբուրգում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը դրական քայլեր են արվել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին Twitter իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ևս դրական քայլ է:

«Մենք պետք է աշխատենք բանակցությունների հիման վրա հասնել ղարաբաղյան հարցի կարգավորման», - գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներով նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Եվգենի Սատանովսկի.Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջանի կազմ
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը