3.10.2024
Սերժ Սարգսյանը բացահայտել է Պետերբուգի հանդիպումից իր ակնկալիքները
prev Նախորդ նորություն

Նաղդալյանն առաջարկել է զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից

«Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի»: Այս մասին ԵԽԽՎ-ում մեկնարկած լիագումար նիստում այսօր հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Վերջինս կոչ է արել Վեհաժողովին զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:


«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- մասնավորապես ասել է Նաղդալյանը՝ ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման , խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության և օրեցօր ահագնացող այլ ախտերի վրա:

Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը Եվրոպացի գործընկերներին մասնավորապես հիշեցրել է հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի / ՌԱԵՀ / կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների կողմից կիրառվող ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ:

Ըստ զեկույցի` «…Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել:
... Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:

Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ը ընկալում է Հայաստանը, որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի, և իրական ատելություն զգում ամեն հայկականի նկատմամբ:

«Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մանտանշում են որպես թիվ մեկ թշնամի, և այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում»,- նշել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ վառ օրինակ որպես հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է նաև, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է.

«Ադրբեջանի իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել և աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների անպատժելիության զգացումը»:

Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական դրսևորում, Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին` որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային և կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել, խրախուսվել և աջակցություն է ստացել նախագահ Ալիևի կողմից:

Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է նաև, որ թեև Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել և դատապարտվել է ԵԽԽՎ կողմից, ընդունվել բանաձև` Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ , որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ՝ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ, ԵԽԽՎ կողմից դա բավարար արձագանք չէ . «Մենք հետևողական չեղանք Ալիևին կանգնեցնելու հարցում, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործություններ», - հավելել է իր ելույթը Նաղդալյանը:

Ի դեպ, արձագանքելով հայ պատվիրակի ելույթին, «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն այն որակել է որպես «հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորությունը գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա»: Բրիտանացի պատգամավորը կարևորել է Հայաստանի ԱԺ փոխնախագահի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ Ադրբեջանում իշխանությունների կողմից վարվող համատարած այլատյացության, ռեպրեսիաների քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ դրանց մասին իսկապես հարկավոր է հետևողականորեն բարձրաձայնել:
Ուորլիք. Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար դրական քայլեր են արվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում