Երասխում իրավիճակը նորմալ է. մարզպետ
Իրավիճակը գիշերը Երասխում նորմալ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց Արարատի Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:
«Սահմանին այդ վիճակը չի շարունակվի: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր երկու օր առաջ, իրեն լավ է զգում:
Մարզպետը նաև հավելեց, թե բնակիչների շրջանում ոչ մի խուճապ չկա. «Խուճապը լրագրողների մեջ է»:
VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։