8.10.2024
Երասխում իրավիճակը նորմալ է. մարզպետ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի դեսպանն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարան

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։


ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութին։


Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։


Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում ուժեղացված ծառայության վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը