24.11.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 16-ին որոշեց երկու ամսով կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ այսպիսով բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը:


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:


Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):


Առուշանյանը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի հետ առնչվող գործին: