6.04.2026
Մասիսի քաղաքապետի եղբորը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել, նախազգուշական քայլեր են ձերնարկվել. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Շուշիի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ մանրամասներ հայտնելով:


«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:


Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է Ստեփանյանը:

Բաքուն հաստատել է Հայաստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորի առկայությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար