3.05.2025
Հայաստանում փոխվում է օտարերկրացիների համար պատվաստման կարգը
prev Նախորդ նորություն

Մասիսի քաղաքապետի եղբորը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:


«Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աթանեսյանը:


Պաշտպանի խոսքով` այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չի կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները:


Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):


Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:

Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել, նախազգուշական քայլեր են ձերնարկվել. Արցախի ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով