26.11.2024
Մեր ուժերի ներածին չափով կաջակցենք. Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանում փոխվում է օտարերկրացիների համար պատվաստման կարգը

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացած օտարերկրացիների հերթը պայմանավորված է օտարերկրացիների պատվաստման կարգի փոփոխությամբ: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:


«Հերթերը կապված են նոր փոփոխությամբ, ըստ որի, ամսի 15-ից սկսած Հայաստանում պատվաստվելու իրավունք կստանան այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 և ավելի օր այստեղ կանցկացնեն: Թերևս, դրանով պայմանավորված, մեր հարևան երկրի քաղաքացիները մեծ ակտիվությամբ այս օրերին գալիս են պատվաստվելու»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է «Արմենպրես»-ը:


Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով: