27.11.2024
Հայաստանում կավելանա դատավորների թիվը
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հուլիսի 8-ին մերժել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքը և հայտնի բժշկին թողել կալանքի տակ: Այս մասին հայտնել է Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։


Նա անվանել է դատարանի որոշումը ոչ իրավաչափ, ինչպես նաև հայտարարել է, որ դատավորի վրա ճնշում են գործադրել: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ագրեսիվ քաղաքական հետապնդում է իրականացվում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել է Telegram-ի կողմից տարածված «Բաղրամյան 26»-ի ձայնագրության հիման վրա: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):


Նշվում է, որ Ա.Չ.-ն օգտագործել է ծառայողական դիրքը՝ ստիպելով իր աշխատողներին քվեարկել գործող իշխանության դեմ՝ սպառնալով իրենց ղեկավարած բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից հետագա ճնշումներով:


Հիշեցնենք, որ ձայնագրությունում տղամարդը պահանջում է մասնակցել ընտրություններին, այլապես «կոշտ» կվարվի նրանց հետ, ովքեր դա չեն անի։ Նա կոչ չի անում կոնկրետ ինչ-որ մեկի օգտին քվեարկել, բայց դեմ է իշխանություններին՝ ընդգծելով, որ «դա գործատուի դիրքորոշումն է» (Հայ առաքելական եկեղեցի)։ Հիվանդանոցն աշխատում է Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո:


«Հայաստան» դաշինքն ու Արմեն Չարչյանի փաստաբանները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն գնահատելով որպես քաղաքական հետապնդում։