Ադրբեջանը դառնում է Թուրքիայի արբանյակը, նրա գործիքը՝ Կովկասի երկրներ Թուրքիայի էքսպանսիան իրականացնելու համար, այնուհետև՝ դեպի արևելք, Կենտրոնական Ասիայի երկրներ և ռուսական Պովոլժիե։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք փոքր Հայաստանի՝ 10 միլիոնանոց Ադրբեջանին դիմակայելու մասին, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի կլանմանը միտված է 90 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիր։
Այս մասին Dalma News-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ, ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Ընդ որում, նա կարծում է, որ տարածաշրջանում եւ Հայաստանի սահմաններին ստեղծված իրադրության ֆոնին հայկական իշխանությունների՝ հայկական բանակում ծառայության քանակն ու ժամկետը կրճատելու մասին որոշումը «միանգամայն տրամաբանական եւ պոպուլիստական քայլ է»:
«Ներկայիս հայկական իշխանության այս քայլը նախատեսված է երիտասարդների եւ նրանց ծնողների կողմից նրա աջակցության համար։ Վարչապետի կուսակցությանը կողմ են քվեարկել վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ արևմտամետ լրատվամիջոցների կողմից մշակված շատ երիտասարդներ, որոնց համար հայկական պետությունն արդեն ավելի քիչ կարևոր է, քան այֆոնն ու երևանյան սրճարաններում ապրելը։ Նրանք չեն ցանկանում պատերազմել իրենց երկրի համար», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, Լեպեխինն ընդգծել է, որ Արցախը փաստացի բախտի քմահաճույքին է նետվել ներկայիս հայկական ղեկավարության կողմից, ուստի խաղաղությունն այդ հանրապետությունում կպահպանվի առաջիկա տարիներին միայն ռուս խաղաղապահների ջանքերով:
Ընդհանուր առմամբ, եւ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագան, նրա կարծիքով, ավելի մշուշոտ է, քան մինչև ընտրությունները:
«Հասկանալի էր, որ գործող իշխանությունն ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրս կկիրառի, բայց այն, ինձ թվում է, ավելին է արել։ Հայաստանում իրավիճակի դրականացման համար կարևոր կլիներ, որ գոնե խորհրդարանում (սկզբի համար) ստեղծվեր իրական քաղաքական մրցակցություն։ Բայց ընտրությունների արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանության ավելի մեծ մոնոպոլիզացիա պոպուլիստական ուժի ձեռքում, որը չունի երկրի իրական ազգային և ինքնիշխան զարգացման ծրագիր»,- եզրափակել է նա։
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ կարդացեք՝ սկզբնաղբյուրում։